Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պոպուլիստների հարձակումը նոր միայն սկսվում է

Պոպուլիստների հարձակումը նոր միայն սկսվում է
03.06.2018 | 12:12

Բրեկզիտից մինչև «Հյուսիսի լիգայի» ու «5 աստղի շարժման» հաղթանակը Իտալիայում` կարո՞ղ են դեմագոգները փլուզել Եվրամիությունը` հարցնում է Դանիել Բրեսլերը Tagesanzeiger-ում: Ընդհանուր առմամբ եվրոպացի պոպուլիստներն այնքան էլ հաջողակ չեն, սակայն նրանց հարձակումը իշխանության կենտրոնների վրա ավարտված չէ: Ֆինլանդիայում ու Ավստրիայում աջ պոպուլիստները կառավարության անդամ են:

Լեհաստանում ու Հունգարիայում ԵՄ քննադատները, որ ազգայնական հայացքներ ունեն, վաղուց անսահամանափակ իշխանության տեր են: Եթե հարցումների տվյալներից դատենք` ԵՄ-ի գոյության համար անհանգստության պատճառ չկա` ԵՄ 28 երկրներում հարցվածների 60% -ը հավանություն է տալիս երկրի անդամությանը ԵՄ-ին: Այնուամենայնիվ, առանձին երկրներում պատկերը մռայլ է: Իտալիայում ԵՄ անդամությանը կողմ է բնակչության 39% -ը, համեմատության համար` Գերմանիայում` 79%: Վերջին տարիների տնտեսական դժվարությունները ու միգրանտների հորձանքին դեմ առ դեմ մենակ մնալու վախը իրենց հետքը թողել են: Իրադարձություններն Իտալիայում հիշեցրին, որ ազգային պետությունները կարող են ԵՄ-ին հրել անդունդը: Ճիշտ է, դա կախված է և առանձին պետությունների նշանակությունից: Լեհաստանի ու Հունգարիայի ազգայնական կառավարությունները դեռ չեն ցնցել ԵՄ-ն` նրանք չեն կարող իրենց թույլ տալ միությունից հրաժարվել ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով: Լեհերի 88%-ը գտնում է, որ անդամությունը ԵՄ-ին ձեռնտու է իրենց երկրին, Հունգարիայում` 78%:

Մնում է հուսալ, որ ոչ թե պոպւլիստները կփոխեն իրականությունը ԵՄ-ում, այլ` հակառակը, ինչպես եղավ հարկադիր բազմամշակութայնության դեմ հանդես եկող ավստրիական FPÖ կուսակցության հետ, որ ստիպված էր զսպել իրեն: Մինչև այսօր ԵՄ տնտեսապես կարևոր ոչ մի երկրում իշխանությունն ամբողջությամբ չի անցել ԵՄ-ի նկատմամբ հոռետեսորեն տրամադրված պոպուլիստական մեծամասնության ձեռքը: Միությունը կարողացել է խուսափել դրանից, որովհետև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կանխեց կառավարության ստեղծումը: Թեպետ կառավարության ծրագրի համաձայն` իտալական երկու կուսակցություններն էլ կասկածի տակ չէին դնում ԵՄ ու եվրագոտու անդամությունը, նրանք քննադատում են գլխավոր պայմանավորվածությունները` օրինակ` ԵՄ կայունության ու աճի պայմանագիրը: Մասնակցելով ընտրություններին ԵՄ ազգային պետությունների քաղաքացիները ոչ միայն իրենց պետության ճակատագրին, այլև ԵՄ ուրախություններին ու վշտերին վերաբերող որոշում են ընդունում: Ընտրությունների արդյունքները առանձին երկրի ներքին գործը չեն միայն: Միությունը գործում է միան այն ժամանակ, երբ կատարվում են երկու պայմանները` մի կողմից մասնակից երկրները պետք է պատրաստ լինեն հետևել համատեղ ընդունված կանոններին, մյուս կողմից` պետք է պատրաստ լինեն փոխզիջման: Այլապես ԵՄ-ն կփլուզվի:
Դանիել Բրեսլեր, Tages anzeiger


Հ.Գ. Եվրոպական գլխավոր ընտրությունները ավարտվեցին ու ազգայնականները ամբողջությամբ իշխնության չեկան ոչ մի երկրում, բայց հաջորդ ընտրական ցիկլում դա կարող է տեղի ունենալ, եթե քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ չլինեն, որ փորձում են անել Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Հին ու նոր Եվրոպաների` Արևմտյան ու Արևելյան հատվածների տարաձայնությունները, վերաբերում են թե տնտեսությանը, թե քաղաքական անկախությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ